Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Իրատես de facto» թերթը գրում է. «Վերջերս ՌԴ կառավարության հաստատած օրենքը բավականին մեծ աշխուժություն է առաջացրել Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ «խոպանչիների» թիվը մեծ է:
Ըստ այդ օրենքի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող քաղաքացիները կարող են երեք ամսում հեշտությամբ ՌԴ քաղաքացի դառնալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից: Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ոգեւորված են այս օրենքով, շատերն անգամ ընտանիքներով որոշել են լքել երկիրը. երիտասարդները` աշխատանքի, տարեցները՝ բարձր թոշակ ստանալու ակնկալիքով:
Արժե ասել, որ այս օրենքը նպաստելու է արտագաղթի առանց այն էլ ահագնացող տեմպերին: Ի դեպ, մեզ ծանոթ «խոպանչիներն» այս օրենքը «փրկություն» համարեցին, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար այլեւս քաշքշուկների մեջ չեն հայտնվի»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: