կարևոր
3955 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 20:19
Հասարակություն

Ոստիկանները բերման են ենթարկել այգու տարածքում բազմահարկ շենք կառուցելու դեմ բողոքող քաղաքացիներին

Ոստիկանները բերման են ենթարկել այգու տարածքում բազմահարկ շենք կառուցելու դեմ բողոքող քաղաքացիներին

Այսօր ժամը 16։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Նաիրի Զարյան 11-13 փողոց հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ բարձարահարկ շենք կառուցելու նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մի խումբ քաղաքացիների հետ խաղաղ բողոքի ակցիա է իրականացրել նշված հասցեում։

Կուսակցությունից հայտնում են, որ բողոքի ակցիայի ժամանակ եկել են մի խումբ ոստիկաններ՝ տարբեր սպայական կոչումներով, ովքեր խոսել են ակցիայի մասնակիցների հետ, որից հետո ակցիան ավարտվել է։

Ժամը 18։00-ից հետո տեղեկացել ենք, որ ոստիկանները բերման են ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսին, որոնք նախնական տվյալներով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Այս պահին նշված հասցեի հարակից շենքի բնակիչները գնում են ոստիկանության Արաբկիրի բաժին պարզելու թե ինչո՞ւ են բերման ենթարկել քաղաքացիներին։

Նշենք, որ միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ ճանապարհը փակ լինելու պատճառով մեքենաներից մեկի վարորդը վարել էր մայթով՝ ցուցարարների վրա: