կարևոր
3346 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 18:35
Հասարակություն

Ինչու Ուկրաինայի նախագահը Թրամփի մոտ կոստյումով չի գնացել

Ինչու Ուկրաինայի նախագահը Թրամփի մոտ կոստյումով չի գնացել

Ուկրաինայի նախագահի ոճաբան Էլվիրա Հասանովան բացատրել է՝ ինչու Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի գնացել:

«Նա պատերազմի ժամանակվա առաջնորդ է, իսկ պատերազմի ժամանակ քաղաքական գործիչներին կոստյումներ պետք չեն», - ft.com-ին ասել է Հասանովան՝ արձագանքելով Սպիտակ տան պաշտոնյաների՝ Զելենսկիի՝ պաշտոնական դրես-կոդին չհետևելու առնչությամբ դժգոհությանը:

Զելենսկին փետրվարի 28-ին կայացած հանդիպմանը կրում էր ասեղնագործ եռաժանիով երկարաթև շապիկ։

«Սա (եռաժանին) Ուկրաինայի ազգային խորհրդանշանն է և անկախության խորհրդանիշը: Նրա ոճը սահմանում է 21-րդ դարում առաջնորդության չափանիշները, քանի որ նա ուժեղ անհատականություն է», - բացատրել է դիզայները: 

Նրա խոսքով՝ Զելենսկու կերպարները «աշխարհին նրա ուղերձի մի մասն են. նա ցանկանում է ասել, որ կանգնած է իր ժողովրդի կողքին»։

«Մենք չենք կարող կոստյումներ հագնել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդն ապաստարաններում է»,- հավելել է Հասանովան։