Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գալուստ Սահակյան» պաշտոնն անձեռնմխելի է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը:
Հարցին՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո փոխվելո՞ւ է` որպես պաշտոնյա, փոխվելո՞ւ է, արդյոք, նրա իմիջը, կատակեց. «Ես հիմա տասը տարվա կոստյումով եմ: Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ լինելու, լրագրողների երեսին չեմ նայելու»:
Yerkir.am-ի հարցին՝ ՀՀԿ երիտասարդները չե՞ն նեղվի, որ ԱԺ նախագահի պաշտոնում իրենք չեն առաջադրվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ահելներ ու ջահելներ չեն լինում: Տարիքը մարդու հպարտությունն է»:
Իսկ հարցին` արդյո՞ք ապագայում կհավակնի վարչապետի կամ ՀՀ նախագահի պաշտոններին, պատասխանեց. «Ինձ ուրշների տեղ մի դրեք, որևէ բանի հավակնություններ չունեմ»: