|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է 6 քաղաքական ուժերի հետ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը: Ուշագրավ է, որ «Ժառանգություն» կուսակցությունից նախագահի հետ հանդիպման գնացել էին միայն Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը:Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպմանը ներկա չէր:
Yerkir.am-ը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր գնացել նախագահական: «Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, ԱՄՆ-ում է: Այս պահին այստեղ չէ, թե այստեղ լիներ կհանդիպե՞ր, արդյոք, թե՞ չէ, դա արդեն այլ հարց է, որի պատասխանը ես չունեմ, բայց այս պահին նա այստեղ չէ»,- ասաց Մարտիրոսյանը: