|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը և բեռնատար: Զոհվել է 2 մարդ, 9-ը վիրավոր են:
Վորոնեժի` աղետների ժամանակ բժշկության կիրառման կլինիկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Գենադի Բալաբաևը РИА Новости-ին հայտնել է, որ ներկայումս իրենց մոտ է 9 տուժած, նրանցից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, 7-ը` վիրաբուժական բաժնում:
Բալաբաևի խոսքով` հիմնականում վնասվել են տուժածների գլուխները, կրծքավանդակները և վերջույթները: