Միասին կարող ենք
կարևոր
2581 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 18:21
Հասարակություն

Ադրբեջանի դրոշի առեղծվածը․ իշխանական շոո՞ւ, թե՞ դառը իրականություն

Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Հայաստանի մայրուղով երթևեկող մեքենայի թափքին ամրացված էր Ադրբեջանի դրոշը և այն ծածանվում էր անհասկանալի ձևով։

Տարբեր կարծիքներ եղան, մի մասը կարծեց, որ քաղաքացին հատուկ ձևով է ամրացրել Ադրբեջանի դրոշը , որպեսզի քաշ տա մեքենայի ետևից, որոշների մոտ էլ կարծիք էր ձևավոևվել, որ դա իրականացնում է Ադրբեջանցի, ով հատուկ է ծածանում Ադրբեջանի դրոշը Հայաստանում։

Ներքին գործերի նախարարությունից Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ անձը փորձել է անարգել Ադրբեջանի դրոշը, սակայն քամին վեր է բարձրացրել՝ տպավորություն ստեղծելով, թե այն ծածանելու նպատակով է արվել: 

Պատահական չէ, որ հենց «Հայկական ժամանական» է տեղադրել և ՆԳՆ-ն իրեն մեկնաբանություն է տվել։ Ամենևին չի բացառվում, որ այս շոուն կազմակերպել են իշխանական շրջանակաները՝ Ադրբեջանին հերթական անգամ քծնելու և շողոքորթելու, ցուց տալու, որ ադրբեջանասիրական երկիր ենք ստեղծում, որպեսզի դուք էլ մեզ նայեք և սահմանները բացեք, որ մեր օլիգարխները էժան նավթ ներկրեն և ուրախ ապրեն՝ մինչ ՀՀ-ի վերջնական կործանումը։

Չի բացառվում նաև, որ հատուկ մարդիկ են ներդրվում այսպիսի էժանագին շոուներ կազմակերպելու համար, «Կովկասի գերուհի» ֆիլմի հայտնի Համլետ անունով ագռավի օրինակով։ 

Իսկ եթե հասել ենք այնտեղ, որ թշնամու դրոշը մեքենայի թափքին կախված վիճակում «անարգելու» համար հայ մարդուն հրավիրում են ոստիկանություն և գործ հարուցում` այն դեպքում, երբ Ադրբեջանը ճիշտ հակառակն է վարվում, ուրեմն հերթական անգամ կարելի է խոսել ՀՀ֊ում լայն թափ առած ադրբեջանիզացիայի ծրագրի մասին։

Ա. Աղասյան