|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու, Թրամփի ու Վենսի միջև։
Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք՝ ասել է Զելենսկին։
Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։ Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն՝ պատասխանել է Թրամփը։
Մենք այստեղ չենք եկել ձեզ հետ թղթախաղ խաղալու համար՝ պատասխանել է Զելենսկին։
Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց չեք անում։ Դա վատ է:
Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում՝ պատասխանել է Թրամփը։