կարևոր
676 դիտում, 8 ժամ առաջ - 2025-02-28 14:13
Հասարակություն

«Պրեստիժ Մեդիա»-ն կազմակերպում է «PRESTIGE» միջազգային երրորդ մրցանակաբաշխությունը՝ այս անգամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում

«Պրեստիժ Մեդիա»-ն կազմակերպում է «PRESTIGE» միջազգային երրորդ մրցանակաբաշխությունը՝ այս անգամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում

Ֆրանսիա
Փարիզ 2025 
Նախադեպը չունեցող միջազգային մրցանակաբաշխություն, որն իր շուրջն է համախմբելու աշխարհասփյուռ պատվավոր հայորդիներին արժանին մատուցելու նրանց՝ նոր ձևաչափով և նոր նշաձողով։ 
«Պրեստիժ Մեդիա»-ն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց՝ Փարիզի Գարնիե օպերայի հետ բացառիկ համագործակցության շրջանակում հունիսի 9-10-ը կազմակերպում է հեղինակավոր «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխություն։ 

Ուղիղ 150 տարի առաջ  ճարտարապետ Շառլ Գառնիեի ձեռամբ կառուցված Գրանդ օպերայի հոյակերտ կամարների ներքո կհնչեն ծափողջույններ՝ ուղղված հայ ժողովրդի այն արժանավոր զավակներին, ովքեր իրենց նվիրումով և գործունեությամբ բարձր են պահում Հայաստան անունն ամբողջ աշխարհում։ Միջոցառմանը ներկա կգտնվեն բարձրաշխարհիկ հյուրեր, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի գործիչներ, տարբեր բնագավառներ ներկայացնող հեղինակավոր հայեր՝ Հայաստանից և աշխարհի տարբեր ծագերից, ովքեր իրենց հայրենասիրությամբ ու հայրենատիրության բարձր զգացումով նվիրվել են Հայրենիքի շենցման ազնվագույն գործին՝ դառնալով ազգային արժեքների կրողն ու դրանց պահպանման պատասխանատուն: 

Միջոցառման ծրագիրը

📅 Հունիսի 09 Մրցանակաբաշխություն | Օպերա Գարնիե

🕟 16:30 – Հյուրերի պաշտոնական ընդունելություն

📸 Ֆոտո և վիդեո նկարահանում

🍸 Կոկտեյլ ընդունելություն և հյուրասիրություն

🤝 Ծանոթություն

🕡 18։00-21:00  Մրցանակաբաշխության պաշտոնական բացման արարողություն🏆

✨ Բացման խոսք
✨Օրհնության կարգ ✨Պաշտոնական ելույթներ
✨Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն

🕘 21:00 – 23։00 Պաշտոնական ընթրիք
🍽️ Ֆրանսիական բարձրակարգ խոհանոց
🎶 Կենդանի երաժշտություն
🤝 Networking 

Մրցանակաբաշխությանը հաջորդող գալա ընթրիքն ու ժամանցային ծրագիրը կդառնան լավագույն առիթ հայ-ֆրանսիական գործարար կապերի ամրապնդման, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի միջև համագործակցության նոր եզրերի ստեղծման, միջանձնային կապերի հաստատման, նոր մտահղացումների իրականացման համար: 

🚢 Հունիսի 10
🕢19:30-22:30 Կրուիզ Սեն գետի երկայնքով
🍸 կոկտեյլ ընդունելություն և հյուրասիրություն
🤝 Պրեզենտացիա, նոր գործնական կապերի հաստատում։

Հյուրերը կմասնակցեն էքսկլյուզիվ նավարկության Սեն գետով՝ վայելելով գիշերային Փարիզի պատմական տեսարժան վայրերը և շփվելով հաջողակ գործարարների ու ոլորտի առաջնորդների հետ։

🏆Մասնակցելով միջոցառմանը Դուք հնարավորություն կունենաք.

✅ Հեղինակավոր հյուրերի ձեռքից ստանալ միջազգային մրցանակ և հավաստագիր

✅Ապրանքի որակի հավաստիք, վստահելիության բարձրացում

✅ Լուսաբանում հայկական և ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներով, բլոգերների միջոցով

✅ Պրոֆեսիոնալ ֆոտոշարք և անհատական ֆիլմ

✅ Բիզնես կապեր ու նոր հնարավորություններ

✅ Նավարկություն Սեն գետով՝ էլիտար շրջապատում

✅ Միջազգային ճանաչում, անմոռանալի զգացողություններ

✅ «PRESTIGE» ամսագրում երկու էջով ընկերության ստացած մրցանակի լուսաբանում


Ճանապարհը դեպի Փարիզ սպասում է Ձեզ…

Հարցերի համար զանգահարել՝ +37491669878
[email protected]