Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Թեհրանը 2024 թ-ի աշնանից կորցրել է Առանցքի կարեւոր օղակները, որը նա կառուցում էր տասնամյակներ շարունակ «սիոնիստական ռեժիմի» դեմ պայքարի հովանու ներքո: ՀԱՄԱՍ շարժումը ջախջախվել է այն աստիճանի, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին խոսել է պաղեստինյան Գազայի հատվածը «վերացնելու» անհրաժեշտության մասին: Լիբանանի «Հըզբոլլահն» Իսրայելի հետ 57-օրյա պատերազմի արդյունքում խուսափել է նման ջախջախումից, սակայն տարածաշրջանում Իրանի առավել հետեւողական դաշնակցի մարտական ներուժը լրջագույն կերպով խարխլվել է: Վերջին տասնամյակի ընթացքում Իսլամական Հանրապետության մերձավորարեւելյան եւս մեկ վստահելի գործընկեր Բաշար Ասադի իշխանությունը Սիրիայում մնացել է անցյալում:
«Դիմադրության առանցքի» նշված կետերում Թեհրանը բախվել է ոչ միայն ռազմաքաղաքական վնասի եւ կրել արտաքին քաղաքական հեղինակության վնաս, այլեւ մեծամասամբ կորցրել է հսկայական ֆինանսական միջոցներ: Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ ամեն տարի «Հըզբոլլահի» մարտական ներուժի պահպանման համար, նըդ որում ոչ միայն անմիջապես Լիբանանում, այլեւ հարեւն Սիրիայում, իրանական իշխանությունները հատկացրել են 400 միլիոնից մինչեւ 500 միլիոն դոլար: «Դամասկոսի աջակցություն» հոդվածով ծախսերը չափվել են մոտավորապես երկու անգամ ավելի մեծ գումարով: Այսպես, հայտնի է, որ Թեհրանը պատկառելի միջոցներ է ներդրել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժեղացման գործում, Սիրիայի ՀՕՊ զորքերի վերազինման ծրագրեր է կազմել իրանական տարբեր օդային թիրախների դեմ պայքարի միջոցներով:
«Դիմադրության առանցքը» այժմ նեղացել է Եմենում հուսիտ ապստամբների եւ Իրաքում շիա զինյալների համար: Սա, իհարկե, փոքր մխիթարություն է Իրանի համար։Որտեղից նա «հեռացավ», այնտեղ հայտնվեց Իսրայելը՝ իրենով լցնելով առաջացած «անվտանգոթյան վակուումը»: Իսրայելի պաշտպնության բանակն այժմ կանգնած է Դամասկոսից 40 կմ-ից պակաս արեւմուտք՝ իր վերահսկողության տակ վերցնելով դեռեւս 1967 թ-ին գրավված սիրիական Գոլանի բարձունքներից արեւելք ընկած ռազմավարական բարձունքները: Ակնհայտ է՝ այսքանով ամերիկա-իսրայելական տանդեմը Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում կանգ չի առնի: Հերթում Եմենի հուսիտներն են, այնուհետեւ՝ ինքը՝ Իրանը՝ իր միջուկային ծրագրով, որը չի տեղավորվում Վաշինգտոնի եւ Թել Ավիվի տարածաշրջանային ծրագրերում: Ի՞նչ կլինի Հարավային Կովկասի հետ, եթե Իսրայելի (ԱՄՆ) եւ Իրանի միջեւ լայնածավալ զինված հակամարտություն լինի։ Այս հարցը վերջին շրջանում ավելի հաճախ է անհանգստացնում վերլուծաբաններին Երեւանում։
Թուրքիան հաղթող դուրս եկավ Սիրիայում ստատուս քվոյի դեկտեմբերյան փլուզումից եւ առաջադրվեց որպես Արաբական Հանրապետության նոր իշխանությունների գլխավոր խնամակալ: Անկարայի «կրտսեր եղբայրն» Անդրկովկասում նաեւ Իսրայելի ավանդաբար սերտ ռազմական (հարվածային համակարգերի գնումներ) եւ տնտեսական (նավթի վաճառք) գործընկերն է՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական տեղաշարժերի եւս մեկ շահառու: Դրա համար էլ Ադրբեջանի դիրքերը հիմնովին ուժեղացել են, ինչում կարելի է համոզվել հարեւան Հայաստանի հասցեին այդ երկրի ղեկավարության շարունակվող ռազմատենչ հայտարարությունների ֆոնին: Այնտեղ, ընդհակառակը, կա հստակ ըմբռնում, որ մերձավոր գործընկերը՝ ի դեմս Իրանի, այժմ ակնհայտորեն լավագույն ռազմաքաղաքական վիճակում չէ: Դրա հետ մեկտեղ հայ փորձագետների գնահատականներում առկա է նաեւ զուսպ լավատեսություն: Ենթադրվում է, որ բախվելով Մերձավոր Արեւելքում կորուստների հետ, շիա տերությունն այժմ ավելի կոշտ կարձագանքի Հարավային Կովկասում իր շահերի դեմ ոտնձգություններին տարածաշրջանի այլ արտաքին դերակատարների կողմից: Եվ, համապատասխանբար, ավելի վճռական աջակցել Հայաստանին՝ թույլ չտալով նրա կրիտիկական թուլացումը։
Տարածաշրջանում Անդրկովկասյան երկու հանրապետությունների՝ Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ առաջիկա «բախումներից» մեկը, փորձագետների կարծիքով, պետք է լինի «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի շուրջ: Թեհրանն իր ձախողումներից շատ առաջ «դիմադրության առանցքի» երկայնքով այս հարցում ուրվգծեց իր «կարմիր գիծը»՝ Երեւանին ինչ-որ չափով երաշխիքներ հիշեցնող հավաստիացումներ տալով առ այն, որ երբեք թույլ չի տա Հայաստանի հետ ընդհանուր սահմանի կորուստ: Իրանի համար նման բացասական հեռանկարը դիտվում է հայկակն կողմի կողմից Բաքվի համար արտատարածքային միջանցքի հիպոթետիկ տրամադրման կամ Ադրբեջանի կողմից հարեւանի նկատմամբ ռազմական գործիքակազմի կիրառմամբ ագրեսիվ գործողությունների ձեռնարկման համատեքստում:
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման գնալով ավելի արդիական է դառնում Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանն ունի իր բացառիկ շահերը եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ է առնվազն կառավարելի դրական միջավայր Իրանի հետ: Բաքուն փորձում է կարգավորել ադրբեջանա-իրանական հարաբերությունները՝ տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար: Փետրվարի 5-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններին եւ այդ համատեքստում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականի ԻԻՀ կատարած այցին:
«Ադրբեջանի մարտավարությունը նախորդ ամսվա ընթացքում Իրանի հետ հարաբերություններում տարածաշրջանում կառավարելի լարվածության մարտավարություն էր՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանն ի վիճակի է գործել միաամանակ մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Իրան... նման վարքագիծը, բնականաբար, ենթադրում է ազդակներ ուղղել նաեւ տարածաշրջանից դուրս, մասնավորապես՝ ԱՄՆ նոր վարչակազմից դուրս, քանի որ տեղի են ունենում նոր իրադարձություններ եւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման գնալով ավելի արդիական է դառնում Հարավային Կովկասում», - նշել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Ադրբեջանը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, ինչի մասին վկայում են Ալիեւի վերջին հայտարարությունները, ուշադրություն է հրավիրել վերլուծաբանը: Պետրոսյանը չի բացառում՝ Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցի ակտիվացումը պայմանավորված է, մասնավորապես, Թուրքիայի շահերով: Քանի որ Ադրբեջանը շարունակում է «Զանգեզուրի միջանցք» նախագծից ակնկալել «միջանցքային տրամաբանությն» վրա հիմնված լուծում (Նախիջեւանի հետ տրանսպորտային կապի էքստերիտորիալություն) եւ ակնկլում է միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից, ապա այս դեպքում, ըստ հայ քաղաքագետի, Բաքվի մարտավարությունը, ինչպես եւ նախկինում, պետք է աշխատի երկու մակարդակով:
«Առաջինը սպառնալիքների լեզուն է, որը նշանակում է, որ եթե հայկական կողմը չկատարի Ադրբեջանի պահանջները, ապա նա ցանկացած միջոցներով, ցանկացած գնով կհասնի իր նպատակին: Երկրորդը շանտաժի լեզուն է, որը նշանակում է, որ եթե հայկական կողմը չհամաձայնի, ապա Ադրբեջանը կօգտվի իրանական ենթակառուցվածքներից (Նախիջեւանի հետ ցամաքային կապ ապահովելու համար): Երկու մակարդակներում էլ Ադրբեջանը չի կարող իր ծրագիրն իրականացնել առանց Իրանի հետ դրական հարաբերությունների միջավայր ունենալու«, - կարծում է Պետրոսյանը: Նա հիշեցրել է՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ուժային լուծման դեմ հանդես եկող առանցքային խաղացողներից մեկը Իրանն է: Երկրորդ դեպքում հենց ԻԻՀ-ն կարող է այլընտրանքային ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ուստի Թեհրանի հետ համագործակցությունը Բաքվի համար դարձել է օրակարգի արդիական կետ, որպեսզի Հայաստանի դեմ իրականացվող մարտավարությունը կարողանա աշխատել առավելագույն արդյունավետությամբ:
«Իհարկե, Իրանը պատրաստ չէ ադրբեջանական ծրագրի իրականացմանը, աբյց մյուս կողմից պետք է հասկանալ՝ իրանական կողմի հնարավորոթյունները փոքր-ինչ սահմանափակ են: Այս պահին Իրանը շատ կարեւոր խնդիրներ ունի, քանի դեռ աշխարհում խորը փոփոխություններ են ընթանում: Նա փորձում է վերահսկողության տակ պահել իրավիճակը բոլոր հարեւան տարածաշրջաններում, թույլ չտալ ռազմական էսկալացիա եւ արտաքին միջամտություն: Այս համատեքստում Իրանի համար կարեւոր է նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա դրական ֆոնը, որը թույլ կտա նրան ուղիղ երկխոսության միջոցով փորձել առկա խնդիրներին հնարավոր լուծումներ գտնել, առավել եւս, որ Ադրբեջանը կոնֆլիկտային իրավիճակներում բավականին հանդուգն է գործում եւ րդանց կարող են միջամտել Իրանի համար անցանկալի դերակատարները», - ամփոփել է քաղաքագետը: Այսպես թե այնպես, ԻԻՀ նախագահը Ալիեւի բանագնաց, ի դեմս նրա արտաքին քաղաքական խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել է՝ «կարմիր գծերն» Իրանի համար չեն փոխվել, եւ տարածքային ամբողջականության պահպնումը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության հարգումը Թեհրանի համար սկզբունքային, կենսական նշանակություն ունի:
Գուցե այդպես է: Բայց, հիշվում է՝ իր «կարմիր գծերն» Իրանն ավելի վաղ քանիցս ուրվագծել էր եւ պաղեստինյան հարցում, եւ Լիբանանում, եւ Սիրիայում: Թե ինչպիսին է նման հայտարարությունների արդյունավետությունը, եթե դրանք չեն ամրապնդվում «կարմիր գծերի» պոտենցիալ խախտողներին զսպելու եւ սթափեցնելու վճռական քայլերով, ինչպես նաեւ այն, ինչը մեր տեսանկյունից առավել կարեւոր է թվում նույն Հայաստանի համար, ապահովված չեն ճգնաժամերի վրա ազդելու համապատասխան ռեսուրսներով, կարելի էր դիտարկել իրանական «Դիմադրության առանցքի» փլուզման օրինակով:
Վյաչեսլավ Միխայլով
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի