Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Zham.am-ը գրում է․
Իրանը մտադիր էր տապալել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին այսօր Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը։
Ըստ նրա, «...Հայաստանը համաձայնել է բացել «Զանգեզուրի միջանցքը», սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո: Փաշինյանին տապալելու մտադրություն ունեցողներից մեկն էլ Իրանն էր, ով ասաց. «...Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ...»: Ըստ ադրբեջանցի պատգամավորի, Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը իսկապես Փաշինյանը նման հայտարարությունով հանդես եկել էր։ Հետո, նույն օրը, փողոցի ճնշման տակ հրաժարվել էր իր խոսքերից: «Զանգեզուրի միջանցքի» մասին, ճիշտ է, խոսք չի եղել, բայց Փաշինյանի կողմից նշվել էր, թե այդ փաստաթուղթը հայ ժողովրդի սրտով չէր լինելու: Իսկ թե ի՞նչ սյուրպրիզներ կարող է ներկայացնել Փաշինյանը հայ ժողովուրդին, բոլորին է հայտնի:
Ադրբեջանցի այս պատգամավորն Իրանից բացի ակնարկում էր նաև Ռուսաստանին, ով նույնպես, ըստ նրա, ճնշում էր բանեցրել, որպեսզի Հայաստանի գործող վարչապետը հրաժարվեր իր մտադրությունից:
Հետաքրքիր է, որ երբ ՔՊ-ականները ծանր վիճակի մեջ են հայտնվում, անմիջապես սպառնում են հանրությանը ստորագրել այդ միֆականացված պայմանագիրը: Նույն Ալեն Սիմոնյանը, երբ վերջերս հայտնվեց հայ հանրության կոնսոլիդացված քննադատության տակ, ձեռքի հետ հայտարարեց, թե «...Հայաստանը անպայման ստորագրելու է այդ փաստաթուղթը»։ Թե ի՞նչ էր նկատի ունեցել Սիմոնյանը, դժվար չէ կռահել։
Փաշինյանի այն պնդումները, թե ինքը միշտ դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, գրոշի արժեք չունի: Քանզի 2019-ի ամռանը նա Ստեփանակերտում հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այսօր, չորս տարի անց, նա անամոթաբար հայտարարում է, թե ինքը ուզում էր, որ Արցախը Հայաստան լիներ, բայց դե չստացվեց:
Փաստորեն, իրենց համար Հայրենիքը «ապրանք է», որի շուրջ կարելի է մանիպուլյացիաներ կատարել:
Եթե Փաշինյանը կարճ ժամանակ անց փոխում է 180 աստիճան իր տեսակետը, ապա ինչու՞ պիտի մարդիկ հավատան իր մյուս խոսքերին:
Այդ տեսանկյունից ադրբեջանցի պատգամավորի խոսքերն ավելի ճշմարիտ կարող են լինել, մանավանդ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տևական ժամանակ լայնորեն քննարկվում էր Աննա Հակոբյանի թերթի այն խմբագրականը, որտեղ Ադրբեջանին ուղղված հռետորական հարցադրում էր առաջ քաշվում, թե՛ նշեք, թե ի՞նչ տարածքներով էք պատրաստ ճանաչել Հայաստանը, որպես պետություն:
Իսկ դա արդեն դիագնոզ չէ, սա պարզ պետական դավաճանական ակտ է, որը դեռ չի արձանագրվել պետական ատյանների կողմից: Բայց դրա մեղքը արդեն բոլորովին այլ տեղ է։ Իսկ դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սա է իրականությունը: