|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելու համար Իրանն օգտագործում է աշխարհագրական դիրքի առավելությունները, լեզվական, մշակութային եւ կրոնական գործոնները` ծրագրելով իսլամական վարչակարգ հաստատել նաեւ Ադրբեջանում. ըստ WikiLeaks-ի` 2009թ. մարտի 6-ին պետդեպարտամենտին ուղղված գաղտնի հաղորդագրության մեջ գրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին:
Դեսպանը նշում է, որ այդ նպատակով Ադրբեջանում ակտիվ գործունեություն է ծավալել «Իրանի հասարակական օգնություն» կազմակերպությունը, որը ֆինանսական օգնություն եւ ցածր տոկոսադրույքով վարկեր է տրամադրում բնակչության անապահով խավին, նաեւ ուսանողներ է ուղարկում Իրան` կրոնական կրթություն ստանալու: Բացի այդ` իրանական իշխանությունները ֆինանսական միջոցներ են տրամադրում ադրբեջանական հոգեւորականությանը՝ ներքաղաքական եւ հասարակական կյանքում նրա ակտիվությունը ապահովելու համար:
Դեսպանն արձանագրում է, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը եւ ամերիկամետ այլ քաղաքական գործիչներ խիստ վտանգավոր են համարում Իրանի` Ադրբեջանում ծավալած իսլամիստական քարոզչության հետեւանքները, հատկապես` քաղաքական տեսանկյունից: