կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-07 17:31
Սպորտ

Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը պահպանել են առաջատարի դիրքերը

Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը պահպանել են առաջատարի դիրքերը

 

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի առաջատար ըմբիշների դասակարգման վարկանիշային նոր աղյուսակները:  Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (98 կգ ) ու Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ )  իրենց քաշային կարգերում պահապանել են համապատասխանաբար  1-ին և 2-րդ տեղերը: Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն, ով անցած մրցաշրջանի մեծ մասում ապաքինվում էր վնասվածքներից, անցած ամսվա համեմատ 6 տեղով  զիջել է  իր դիրքերը: Ազատ ոճի ըմբշամարտ՝

59 կգ՝
1.Հակ Ջին Յոն, Հյուս. Կորեա:
61 կգ ՝
1.Ալեքսանդր Բոգոմոև, Ռուսաստան: 
65 կգ՝ 
1.Սոսլան Ռամոնով, Ռուսաստան, 
18.Դավիթ Սաֆարյան, Հայաստան:
70 կգ՝
1.Խետիկ Ցաբոլով, Ռուսաստան,
13. Գրիգոր Գրիգորյան, Հայաստան:
74 կգ ՝ 
1.Դենիս Ցարգուշ, Ռուսաստան:
86 կգ՝
1.Աբդուլռաշիդ Սադուլաև, Ռուսաստան:
97 կգ՝
1.Աբդուսալամ Գադիսով, Ռուսաստան:
125 կգ՝
1. Ակգուլ Թահա, Թուրքիա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝
59 կգ՝
1.Համիդ Սորյան, Իրան,
20.Կարեն Ասլանյան, Հայաստան: 
66 կգ՝
1. Դավոր Ստեֆանեկ, Սերբիա,
15. Արամ Ջուլֆալակյան, Հայաստան,
17. Արտակ Մարգարյան,Ֆրանսիա: 

71 կգ՝
1.Չինգիզ Լոբազանով, Ռուսաստան,
8.Վարշամ Բորանյան, Հայաստան:

75 կգ՝
1. Հյոն Վու Կիմ, Կորեա,
2.Արսեն Ջուլֆալակյան, Հայաստան,
19. Կարապետ Չալյան, Հայաստան: 
80 կգ՝
1.Պետեր Բակշի, Հունգարիա:
85 կգ՝
1.Մելոնին Նումոնվի, Ֆրանսիա,
14.Մաքսիմ Մանուկյան, Հայաստան:
98 կգ՝
1.Արթուր Ալեքսանյան, Հայաստան:
130 կգ՝
1.Միջայն Լոպես Նունես, Կուբա