Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթի ուշագրավ կետերը, որոնք առնչվում են Փաշինյանի իշխանության կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկով պայմանավորված խնդիրներին ու սպառնալիքներին.
- Մենք սկսում ենք մի գործընթաց, որը տեսանելի ապագայում հեռանկար չունի:
- Մենք մեզ համոզում ենք, որ նպատակը լավն է, և դրանով արդարացնում ենք գործընթացը, որն ինքնին խիստ խոցելի է:
- ԵՄ անդամակցության գործընթացով պայմանավորված 3 լրջագույն խնդիրներն են.
- առաջարկվող գործընթացը չի համապատասխանում ԵՄ անդամակցության առկա գործընթացին, որը երկկողմանի պրոցես է,
- «և, և»-ը փոխարինում ենք «կամ, կամ»-ով,
- ՀՀ-ԵՄ համագործակցության լավագույն ձևաչափ հանդսացող Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) այսօր ուզում ենք փոխարինել ԵՄ անդամակցության նոր գործընթացով:
- ԵՄ անդամակցության ցանկությունը որոշ երկրներ անգամ իրենց Սահմանադրության մեջ են ամրագրել (օրինակ՝ Վրաստանը), սակայն տեղ չեն հասնում տասնամյակներ շարունակ,
- ՀՀ-ն ԵՄ գործընթացը սկսել է միակողմանի՝ դրանից բխող անիրատեսական հեռանկարներով,
- ԵՄ անդամակցությունը հեռանկար չունի, բայց բուն գործընթացը հղի է լրջագույն սպառնալիքներով,
- այն դեպքում, երբ «կամ, կամ»-ի կողմերը պատերազմի մեջ են, ներկա պայմաններում անթույլատրելի է անել քայլեր, որոնք ՀՀ-ն կկանգնեցնեն «կամ, կամ»-ի ընտրության առջև,
- ակնհայտ է, որ ՀՀ-ն չի՛ կարող միաժամանակ անդամակցել մի միմյանց հետ անհամատեղելի կառույցներին. արդեն իսկ ՀՀ-ին ասվում է՝ եթե մեկնարկ եք տվել անդամակցելու ԵՄ-ին, ապա մեկնարկեք նաև ԵԱՏՄ-ից և այլնից դուրս գալու գործընթացը,
- գործընթացի արդյունքը հետևյալն է լինելու՝ ո՛չ հասնելու ենք ԵՄ, ո՛չ ամրապնդվելու ենք ԵԱՏՄ-ում, լինելու ենք արանքում կախված,
- ԵՄ ինտեգրման գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքանով, որքանով ոչ թե ԵՄ-ն է դա հնարավոր համարում, այլ այնքանով, որքանով դա չի սպառնում ՀՀ անվտանգությանը և լինելիությանը,
- Փաշինյանի իշխանությունը խաբում է ժողովրդին, երբ ասում է՝ «ԵՄ, թե ՌԴ». մեր անվտանգության կամ խաղաղության «երաշխավորը» դառնում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան,
- գործընթացով հայ ժողովրդին իշխանությունը դնում է «Թուրքիա, թե ՌԴ» ընտրության առջև,
- գործընթացով մենք հաստատապես կկորցնենք այն, ինչը հիմա ապահովում է մեր կենսունակությունը,
- գործընթացով ունքը շտկելու փոխարեն աչքն էլ ենք հանում, քանի որ գործընթացի ժամանակ կարող է անգամ ԵՄ-ն այլևս գոյություն չունենա,
- ԵՄ արժեքները սահմանված են նաև CEPA-ով, եթե կա ինտեգրման ցանկություն, ապա պետք է իրագործել CEPA-ով նախատեսվածը,
- աբսուրդ է՝ մենք դեռ CEPA-ով նախատեսվածիւ 40%-ն էլ չիրագործած, ուզում ենք անդամակցության գործընթաց սկսել՝ այն դեպքում, երբ մենք չափազանց հեռու ենք ԵՄ չափանիշներից:
Ստորև՝ ելույթի տեսագրությունը.