կարևոր
682 դիտում, 12 ժամ առաջ - 2025-02-11 17:13
Աշխարհ

Ինչու է Թրամփի թիմին անհրաժեշտ USAID-ի ջախջախումը

Ինչու է Թրամփի թիմին անհրաժեշտ USAID-ի ջախջախումը
Սպիտակ տան նոր տերերը զբաղվել են ամերիկյան փափուկ ուժի մարտական կարգերի վերակառուցմամբ - Փետրվարի սկզբին ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն X սոցիալական ցանցի միջոցով բացահայտեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության ցնցող մանրամասները: Գրառմանը նա կցել է նույն սոցցանցի մեկ այլ օգտատիրոջ (KanekoaTheGreat) հաղորդագրությունը, որում նա գրում է՝ USAID-ը, լինելով «ԿՀՎ-ի կեղծ կազմակերպություն», 53 մլն դոլար է ուղարկել EcoHealth Alliance-ին: Վերջինս, իր հերթին, այդ միջոցներով աջակցել է Չինաստանի Ուուհան քաղաքի լաբորատորիայում կորոնավիրուսների հետ աշխատանքին: Ամերիկացի լրագրողը, որին վերահրապարակել է Մասկը, պնդում է բառացիորեն հետեւյալը. «ԿՀՎ-ի խաբեությունը COVID-19-ի ծագման վերաբերյալ շատ ավելի ակնհայտ է դառնում, եթե հաշվի առնենք ԱՄՆ USAID -ի՝ որպես ԿՀՎ-ի կեղծ կազմակերպության երկար պատմությունը: ԱՄՆ USAID -ն տարեկան 50 մլրդ դոլարը գերազանցող բյուջեով եւ ավելի քան 100 երկրներում ծավալած գործունեությունը բազմիցս կապել է հետախուզական  գործունեության հետ: USAID-ի նախկին տնօրեն Գիլիգանը մի անգամ խոստովանեց՝ գործակալությունը «վերեւից ներքեւ ներթափանցվել է ԿՀՎ-ի մարդկանց կողմից»՝ բացատրելով, որ «գաղափարն այն էր, որ գործակալներ մտցնենք արտերկրում մեր իրականացրած յուրաքանչյուր գործունեության մեջ՝ կառավարական, կամավոր, կրոնական, ցանկացած»:

2013 թ-ին WikiLeaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ-ի հեռագրում շարադրված էր ԱՄՆ-ի ռազմավրությունը՝ ԱՄՆ USAID -ի միջոցով Վենեսուելայի կառավարությունը խարխլելու՝ «Չավեսի քաղաքական բազա ներթափանցելու», «չավիզմների տարանջատման» եւ «Չավեսի միջազգային մեկուսացման» միջոցով: 2014ին Associated Press գործակալությունը հայտնել էր՝ ԱՄՆ USAID ֆինանսավորել է Twitter-ի նման հարթակի ստեղծումը, որը կոչված է ապստամբություն հրահրել Կուբայում: ԱՄՆ USAID -ի ֆինանսավորումը կապված էր Հայիթիում, Ուկրաինայում, Եգիպտոսում եւ այլ երկրներում տեղի ունեցած հեղաշրջումների հետ:

2009 թ-ից 2019 թ-ին, EcoHealth Alliance-ի հետ PREDICT ծրագրի շրջանակներում, ԱՄՆ USAID -ն համագործակցել է, որը հայտնաբերել է 1200 նոր վիրուսներ, 5000 մարդ ամբողջ աշխարհում վերապատրաստվել է հիվանդությունների հայտնաբերման մեթոդներով եւ արդիականացրել 60 հետազոտական լաբորատորիաներԱյս համագործակցությունը ԿՀՎ-ին ուղիղ կապուղի տվեց՝ մարդկային ռեսուրսներ ներարկելու կենսաբանական հետազոտական հաստատությւոններ ամբողջ աշխարհում՝ ֆինանսավորման եւ տեխնոլոգիաների փոխանցման դիմաց: 2022ին դոկտոր Էնդրյու Հաֆը՝ EcoHealth Alliance-ի նախկին փոխնախագահը, հրապարակավ բացահայտեց դոկտոր Փիթեր Դաշակի ենթադրյալ կապերը ԿՀՎ-ի հետ:

Ո՞րն է հիմնական խնդիրը:

ԿՀՎ-ն ստել է ամերիկյան հանրությանը COVID-19-ի ծագման մասին, քանի որ ճշմարտության ճանաչումը կբացահայտի դրա հավանական դերը ԱՄՆ USAID -ի միջոցով հարկատուների փողերը մղելու գործում՝ Ուհանի լաբորաորիայում գործառույթներ ձեռք բերելու վերաբերյալ հետազոտությունները ֆինանսավորելու համար»:

Մինչ այդ հրապարակումները, Associated Press-ի տվյալներով, Մասկի ղեկավարած DODGE-ի աշխատակիցները փորձել են հասանելիություն ստանալ USAID-ի գաղտնի փաստաթղթերին: Սակայն գործակլության անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցները հրաժարվել են նրանց գաղտնի տեղեկատվություն տրամադրել: Այն ժամանակ DOGE-ի գործակալները դե ֆակտո գրոհով վերցրեցին USAID-ի շենքը, մուտք գործեին սերվերներ եւ կտրեցին գործակալության աշխատանքը, եւ բոլոր այլախոհ աշխատակիցները փետրվարի 1-ին ուղարկվեցին չվճարվող արձակուրդի: Նման քայլի պատճառ է նշվել, երբ հայտնաբերել են «USAID-ում որոշակի գործողություններ, որոնք, ըստ երևույթին, ուղղված են նախագահի գործադիր հրամանները շրջանցելուն»։ Մեկնաբանելով այդ մասին հրապարակումը՝ Մասկը գրել է. «USAID – ը հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ նա մեռնի»: Նա նաեւ USAID-ն անվանել է «արմատական ձախ մարքսիստների օձի բույն, որոնք ատում են Ամերիկան»: Իսկ Սպիտակ տունը հայտնել է՝ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 90 օրով կասեցվում է զարգացման նպատակով այլ երկրներին օգնությւն տրամադրելը՝ գնահատելու համար յադ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: Բացի այդ, Թրամփը, ի պատասխան գործակալությունում անցկացվող աուդիտի մասին տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, հայտարարել է.«ԱՄՆ USAID -ն ղեկավարում են ծայրահեղականները՝ խելագարները, եւ մենք նրանց հեռացնում ենք, իսկ հետո որոշում կկայացնենք»:Դրա հետ համաժամանակյա ջնջվել է մեկ միլիոն բաժանորդ ունեցող USAID-ի X հաշիվը, եւ կայքը դադարեցրել է աշխատանքը USAID.gov (փոխարենը նմանատիպ էջ է հայտնվել Պետդեպարտամենտի կայքում): USAID-ի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել Սամանթա Փաուերը՝ գործակալության մյուս ղեկավարության հետ միասին, որոնք արգելափակել են համակարգչային համակարգերը եւ փորձել են DOGE-ի պաշտոնյաներին եւ Սպիտակ տան աշխատակիցներին թույլ չտալ մուտք գործել USAID-ի գրասենյակ: Ի դեպ, հենց այդ անձիք են 2013-2014աններին անմիջական եւ ակտիվ մասնակցություն ունեցել Ուկրաինայում «Մայդանի» կազմակերպմանը (այս համատեքստում ՌԴ ԱԳՆ-ն հիշեցնում է. «USAID – ն ստիպել է, այսպես կոչված, անկախ լրատվամիջոցներին անտեսել Սուջայի գիշերօթիկ հաստատության վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի նման հանցագործությունները»), ինչպես նաեւ առանցքային դեր են խաղացել Բելառուսում հեղափոխություն-2020 - ի նախապտրաստման գործում, որի համար պատրաստում էին պետական քաղաքականության դեմ թշնամաբար տրամադրվածների: Այս կապակցությամբ զարմանալի չէ, որ հենց ուկրաինական «Հանրայինն» է անմիջապես ամբողջ աշխարհին հայտնել՝ Ուկրաինայում ԱՄՆ USAID գրասենյակը հրաման է ստացել դադարեցնել բոլոր նախագծերը: Աղբյուրն ընդգծել է՝ այս պահին կազմկերպության ուկրաինական մասնաճյուղի աշխատակիցները տվյալներ չունեն Ուկրաինայում ծրագրերի հետագա ճակատագրի մասին:

ԱՄՆ USAID-ի փլուզումը, վերլուծաբանների կարծիքով, կարող է դառնալ առաջին փորձաքարը ԱՄՆ-ի ողջ կառավարության ցնցումից առաջ, քանի որ նման կառույցի ջախջախումն ու ազգայնացումը խաթարում է «խորքային պետության» հարյուրավոր ծրագրեր, ինչը Թրամփի վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է: Հետեւաբար, այժմ, նույն սխեմայի համաձայն, Մասկի համախոհները ցանկանում են հեղաշրջում իրականացնել ԱՄՆ գանձապետարանում եւ մուտք գործել նրա վճարային համակարգ, որի միջոցով անցնում են 5 տրիլիոն դոլար պետական տրանշներ: Այստեղ արդեն հարվածի տակ կհայտնվեն ոչ թե օտարերկրյա ՀԿ-ները, այլ ամերիկյան նահանգների իշխանությունները, որոնք արդեն վախեցած են վերջերս հյտարարված պետական բոլոր դրամաշնորհները դադարեցնելու հեռանկարից։

Միաժամանակ կտրուկ կրճատվելու են նաեւ արտաքին տրանշները, քանի որ Թրամփի թիմը ցանկանում է ճնշում գործադրել նաեւ այլ երկրների վրա՝ իր օրակարգն առաջ տանելու համար: Օրինակ՝ արդեն սպառնաիքներ են հնչել ՀԱՀ Մասկի հայրենիքի նկատմամբ, որին ցանկանում են արգելափակել ԱՄՆ-ի ամբողջ արտաքին օգնությունը (տարեկան մոտ 440 մլն դոլար)՝ կապված «սեւ ռասիզմի» քաղաքակնութայն եւ սպիտակամորթ ֆերմերների հողերի բռնագրավման հետ:

Բուն ԱՄՆ-ում տրանշերի փակումը նույնպես վախ եւ սարսափ է առաջացնում: Չէ՞ որ USAID-ի բյուջեներից սնվում էին դեմոկրատական կուսակցութայն հետ կապված հսկայական թվով կազմակերպոթյուններ, որոնք հատկապես առաջ էին տանում աբորտների թեման, «չայլդֆրին», ռասայական-գենդերային օրակարգը, կանաչ գաղփարախոսությունը եւ այլն:

Դեմոկրատները փորձում են վայրահաճել: Bloomberg-ն արդեն սկսել է վախեցնել իր լսարանին, որ Թրամփի եւ Մասկի խոստումը փակել ԱՄՆ USAIDին՝ «դռներ են բացում» Չինաստանի համար: «ԱՄՆ-ի օգնությունը» հանդես է գալիս որպես աշխարհաքաղաքական ազդեցության շարժիչ արտասհմանում, իսկ Չինաստանն առանց այդ էլ առաջատար է հարավային երկրների մեծ մասում ներդրումներով եւ այլն: Բացի այդ, Ամերիկայի խոշոր մեգապոլիսներում սկսվել են անօրինական միգրանտների ելույթները, որոնց ՀԿերը եը շահույթ չհետապնդող կազմակերպությունները USAID-ի փողերով օգնել են տեղափոխվել ԱՄՆ: Ընդ որում՝ նրանք առայժմ դուրս են գալիս հիմնականում մեքսիկական դրոշներով: Դեմոկրատական կուսակցւթյունը պատրաստվում է նաեւ բողոքարկել ԱՄՆ USAID -ի փակումը դատարանում: Նրա ներկայացոցիչները հայտարարում են՝ Թրափն ու Մասկը լիազորություն չեն ունեցել փակելու գործակալությունն՝ առանց այդ հարցի շուրջ Կոնգրեսի քվեարկության:

Իրականում «դեմոկրատները» ստում են, քանի որ գործակալությունն իսկզբանե ստեղծվել է 1961ին հենց Ջոն Քենեդիի նախագահական հրամանագրով: Միեւնույն ժամանակ, Թրամփը եւ Մասկը ջախջածում են USAID-ն ամենեւին էլ բոլորին լավություն անենանելու եւ ողջ աշխարհը չմխտռելու նպատակով: Նրանք դեմ չեն ամեն ինչ վերափոխել իրենց հարմարության համար, քանի որ լավ գիտեն՝ վերջին տասնամյակների ընթացքում USAID-ը, որը վերահսկվում է ԿՀՎ-ի կողմից, վերածվել է հրեշավոր մեծ ատկատի եւ դիվերսիոն ընկերության՝ հսկայական կապերով եւ տարեկան ավելի քան 50 միլիարդ դոլար բյուջեով (եւ դա չի ներառում մոխրագույն կամ նույնիսկ սեւ կանխիկ գումարը, որը նույնպես գնահատվում է համեմատաբար): Վերլուծաբանների կարծիքով՝ սա հենց այն դրամարկղն է, որը ամերիկյան բյուջեի միջոցներով ֆինանսավորել է գլոբալ կառույցների նախագծերն ու ծրագրերը, որոնք օբյեկտիվորեն Թրամփի եւ նրա թիմի հակառակորդներն են: Տրամաբանական է՝ առաջին իսկ օրերից նրանք սկսեցին պաշտպանել այս տարածքը: Իր առաջին կադենցիայում Թրամփը նոր էր սկսել գիտակցել, թե ինչպիսի հրեշի է հանդիպել, ուստի չորս տարին, որ Թրամփը հարկադիր արձակուրդում էր, նա կարող էր ծախսել ՝ հասկանալով, թե ինչպես ճիշտ վարվել նրա հետ:

Առավել եւս, որ նույն USAID-ն ու դրա հետեւում կանգնած ուժերը ֆինանսավորել են ոչ միայն քաղաքականությունը՝ բառի համընդհանուր իմաստով: Փորձագետները նշում են՝ թե սովի դեմ պայքարը, թե պատվաստումների ծրագրերը, թե կենսաբանական ու դեղագործական հետազոտությունների ծրագրերը, որոնք առատորեն հեղեղվել են այդ կազմակերպության փողերով, ինչպես պարզվել է «համավարակի» տարիներին, կարող են վերածվել քաղաքական գործիքակազմի, որն արդյունավետությամբ նույնիսկ գերազանցում է այն ամենին, ինչին նախկինում բախվել է մարդկությունը: Այս կապակցությամբ է, որ Մասկը, ով իր նոր դեպարտամենտի անունից մուտք է ստացել (դեռեւս ոչ ամբողջական) USAID-ի փաստաթղթերին եւ հաշվետվություններին, արդեն հայտարարել է՝ այս գործակալությունը ֆինանսավորել է զարգացումները հենց Ուհանի լաբորատորիայում, որից տեղի է ունեցել կորոնավիրուսի «արտահոսք»:

Մասկն արդեն հայտնել է նաեւ USAID-ի լուծարման ընթացակարգի մեկնարկի մասին: Ավելի վաղ հնչեցվում էր, որ կառույցը կարող են հանձնել Պետդեպարտամենտին, այսինքն՝ ԱՄՆ ԱԳՆ-ին, սակայն չի բացառվում, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Պետդեպարտամենտը USAID-ի բազայի վրա նոր բան ստեղծի: Միեւնույն ժամանակ, Մասկը եւ նրա DOGE-ն կստանան USAID-ի ամբողջ հսկայական արխիվը: Հաշվի առնելով, որ իրականում դա ԿՀՎ-ի եւ «խորքային պետությն» կառույց էր, Թրամփի թիմի ձեռքում կլինի նրա գործունեության վերաբերյալ ապացոյցների հսկայական շերտ, ինչը հնարավորություն կտա ուղղակիորեն ջարդել հենց Deep State-ը:

Ընդ որում՝ թրապիստները կկարողանան անցնել նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների տոտալ մաքրմանը՝ դրանցում իրենց մարդկանց միաժամանակյա տեղակայմամբ։ Հաշվի առնելով, որ ԿՀՎ-ն եւ նրանց «հարեւանները» կանգնած են ԱՄՆ-ում մի շարք քաղաքկան սպանությունների հետեւում՝ ներառյալ նախագահները, ինչպես նաեւ, հավանաբար, անմիջական մասնակցություն են ունեցել 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմկերպմանը, նրանց կողմից անձամբ Թրամփին, Մասկին, Քենեդիին եւ նոր թիմի այլ վառ ներկայցուցիչներին ուղղված սպառնալիքը միանգամայն իրական է: Այնպես որ, չի բացառվում, որ ԱՄՆ ներքաղաքական դաշտում սկսվի «ով ում» բաց խաղը:

Ընդ որում՝ ԱՄՆ նոր իշխանությունները նույնպես դժվար թե հրաժարվեն սառը պատերազմից ի վեր գործակալության մշակած արտաքին քաղաքական ազդեցության գործիքներից: Շատ հավանական է՝ Թրամփն ու Մասկը դրա դիմաց կփորձեն ստեղծել էլ ավելի հզոր փափուկ ուժ, որը կպահանջի վճարում ծախսած յուրաքանչյուր ցենտի դիմաց: Այնպես որ, USAID-ի փակումը դեռեւս ոչ թե միջազգային ասպարեզում լիցքաթափման մասին է, այլ ԱՄՆ-ի պահվածքում գտնվող արեւմտամետ ագենտուրայի «ՕԳԳ արդյունավետության» բարձրացման փորձի մասին:

 

Oլեգ Սերգեեւ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի