Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանի լույսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ «սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե ստալինյան և համաթուրանական մեքենայությունների հետևանքով հայկական հնամյա Արցախը խորհրդային շրջանում նույնիսկ եղել է Ադրբեջան անվանումով կազմավորման մեջ, սա դեռ չի նշանակում, թե այն ադրբեջանական հող է, և ինչ-որ բաշիբոզուկ կարող է նման հանդուգն հայտարարություն անել։
Երևանում և Հայաստանով մեկ տոնական լույսերը պետք է վառվեն, երբ մենք կունենանք իրական և պանծալի տոն՝ թշնամու ջախջախումը և հայկական երկու պետությունների վերամիավորումը։
Իսկ մինչ այդ, հաղթահարելով պարտության համազգային ամոթի քավարանը, ատամները կրճտացնելով, բայց հանդարտ ու սառնասիրտ կերպով պետք է պատրաստվել այդ տոնը մոտեցնելուն, քանզի մենք, մեր իսկ Փրկչի աներեր ուղին օրինակ ունենալով, աներկբայորեն հավատում ենք, որ խաչելությանն անպայմանորեն հաջորդելու է հարությունը, ուստի թշնամու դեմ պայքարը հենց մեր ազգի աստվածային հարության համար է և ամոթաբեր մահվան դեմ»,- գրել է Ոսկանյանը։