կարևոր
1585 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-09 10:38
Հասարակություն

Ձյուն, մերկասառույց, փակ ճանապարհներ. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Ձյուն, մերկասառույց, փակ ճանապարհներ. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները (մերկասառույց)։ Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։