կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 09:14
Հասարակություն

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. շատ ճանապարհներին մերկասառույց է

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. շատ ճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների համար։

Լոռու և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: