| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևանում, «Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է), Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։