Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է վերջինիս ու ՄԱԿ-ի կառույցների ծրագրերի համադրումը՝ առաջիկայում նախատեսվող միջոցառումներն առավել արդյունավետ կյանքի կոչելու նպատակով:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության, Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները, Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր ղեկավարը, ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության գրասենյակի ղեկավարը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգողը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության գծով խորհրդական և ՄԱԿ-ի խաղաղության և զարգացման գծով խորհրդականը Վարչապետին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության, ՀՀ կառավարության տարբեր մարմինների հետ փոխգործակցության վերաբերյալ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի արդիականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, տարածքային համաչափ զարգացման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: