կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 18:17
Հասարակություն

Մայր Աթոռի արձագանքը

Մայր Աթոռի արձագանքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են Սամվել Կարապետյանի և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությանը:

«Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ Եկեղեցու հասցեին և վերագրումներ կատարվում Ամենայն Հայոց կաթողիկոսին: Պրն Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցն Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն և լկտիություն է եկեղեցիների և սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն Հայոց կաթողիկոսը կամ որևէ թեմակալ առաջնորդ և եկեղեցական:

Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել և բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգևոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ և աջակցությամբ:

Այդուհանդերձ, Մայր Աթոռն իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված և այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթևը և բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության»,- հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: