|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրելու համար հայտարարել է հերթական մրցույթը։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որեւէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ում որեւէ մեկը ցանկություն չունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու։
Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները եւ չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:
Եվ ահա հերթական անգամ է մրցույթ հայտարարվել, ու մինչ այս պահը չկա թեկնածու: Թերևս որեևէ մեկը չի ցանկանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալ, քանի որ նախագահին մի գիշերվա մեջ SMS-ի արդյունքում ազատեցին պաշտոնից»: