կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 20:43
Հասարակություն

Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել. փաստաբան

Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան  էջում գրել է.

«Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը «խլելու» կապակցությամբ:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ քրեական գործ հարուցելու մոլուցքն այս անգամ իսկական կոմեդիայի է վերածվել։ Ակնհայտ է, որ հանձնարարություն տվողները ոգևորությունից այնքան են շտապել, որ չեն էլ ճշտել՝ ինչ պատմության մասին է խոսքը, որտեղ է խնդրո առարկա տարածքը և այլն։

Սույն գրառմանը կից հրապարակում եմ նշված «սրճարանի» նկարը, որն իրենից ներկայացնում է Կարապի լճի անմիջական հարևանությամբ, Առնո Բաբաջանյանի արձանին կից հինգ մետր խորությամբ խայտառակ կատլավան։

Հիշեցի՞ք՝ ինչի մասին է խոսքը։ Հիշեցի՞ք՝ ինչպես էին մեր հարյուրավոր համաքաղաքացիներ, բնապահպաններ, հարգարժան գործիչներ՝ Կարինե Դանիելյանը, Ավետիք Իշխանյանը, Լյուդմիլա Հարությունյանը, շատ ուրիշներ, լրատվամիջոցներ ու ակտիվիստների խմբեր մեջք մեջքի տված 2007 թվականի հուլիսին մասնակցում այդ «սրճարանի խլման» գործին։

Մասնակցե՞լ է արդյոք այդ գործընթացի որոշումների կայացման հարցում Միքայել Մինասյանը, դեռ չենք ճշտել, բայց մի մոռացեք, որ Երևան քաղաքում Կարապի լճի և հարակից այգու կառուցման առաջնորդը և հիմնական ջատագովը եղել է Միքայել Մինասյանի երջանկահիշատակ պապը՝ Գրիգոր Հասրաթյանը։ Իսկ թե ինչ եղավ «խլված սրճարանի հետ», բոլորին քաջ հայտնի է, լուսանկարը՝ կից։

Հասկանալի է, որ Մինասյանի վերաբերյալ Արտուշ Գաբրիելյանի դակած աբսուրդային մեղադրանքն այն չէր, ինչ ակնկալում էին երկրի քաղաքական իշխանությունները։ Բայց դժվար էր պատկերացնել, որ դրան կհաջորդի ֆեյսբուքյան ֆեյք ստատուտի հիման վրա նշված կատլավանը «խլելու» վերաբերյալ նյութերի նախապատրաստումը՝ խայտառակ մի շինարարություն, որի դեմ ժամանակին պայքարում էին երևանցիների ճնշող մեծամասնությունը:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչ իրավական կրկես է սպասվում այս գործով»: