կարևոր
958 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 17:32
Աշխարհ

Իրանը կաջակցի ՀԱՄԱՍ-ի դիրքորոշմանը Գազայի վերաբերյալ բանակցությունների ընթացքում․ Փեզեշքիան

Իրանը կաջակցի ՀԱՄԱՍ-ի դիրքորոշմանը Գազայի վերաբերյալ բանակցությունների ընթացքում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը կաջակցի շարժման դիրքորոշմանը Գազայի հատվածի շուրջ շարունակվող բանակցություններում։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ասել է.

«Իրանը կաջակցի բոլոր այն քայլերին, նախաձեռնություններին և որոշումներին, որոնք պաղեստինյան առաջնորդները կընդունեն բանակցային գործընթացի ընթացքում»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է զինաթափվել իր Խաղաղության խորհրդի, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի մասնակցությամբ անցկացված բանակցություններից հետո։

Իսկ Իսրայելը հայտարարում է, որ դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։ Իր հերթին, պաղեստինյան խմբավորումը պնդում է, որ կզինաթափվի միայն այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը դուրս բերվեն Գազայի հատվածից։