|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը, որը տեղի է ունեցել հուլիսի 31-ին Թեհրանում, «օգտակար չէ» Գազայի հատվածում Իսրայելի վարած պատերազմում հրադադարի հասնելու տեսանկյունից: Այս մասին գրում է Reuters-ը:
«Դա չի օգնում», - ասել է Բայդենը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հանիեի սպանությունը տապալել է Գազայում հրադադարի համաձայնության վերաբերյալ շանսերը։
Բայդենն ասել է, որ հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցի ընթացքում հորդորել է նրան արագ համաձայնության գալ պատանդների ազատ արձակման և Գազայում հրադադարի շուրջ։
Նա հավելել է, որ «շատ մտահոգված է» Մերձավոր Արևելքում աճող լարվածությամբ։