Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կառավարությունը մեծ չափով գումար է տրամադրել գերպլանի փոփոխության համար, նախկինում այն փոխվել է, մարդկանց հողատարածքները մտցրել են գերպլանի մեջ՝ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայքնի ղեկավարը օգտվել է գումարից, առանց տեղյակ պահելու մարդկանց հողատարածքները հանում է կառավարության որոշման գերպլանից, փոխարենը ինքն է նորը ուղարկել խայտառակ պատկերով», - ասաց Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը, և հավելեց, որ գյուղնշանակության հողերը 2011 և 2017 թվականներին գերպլանով դրվել է բնակելի գոտու տակ, մարդիկ վճարել են փոխել են տնամերձ։ Հիմա համայնքի ղեկավարը սարքում է մեծ խնդիր։ Հողերն արժեն 100 դոլար, բայց համայնքի ղեկավարը գինը ուզում է իջեցնել 20 դոլարի հասցնել։
Ավագանու անդամի խոսքով իրենց պահանջն է 2011 և 2017 թվականների գերպլանը նույնը թողնել, իսկ 2024 թվականի դիմողներին էլ աջակցել։
«Այսօր ավագանու նիստ է անցկացվելու և համայնքի ղեկավարը այսօրվա նիստում ուզում է սղացնել այդ որոշումը, իսկ բնակիչների 98 տոկոսը տեղյակ չէ։ Մարդիկ գիտեն, որ իրենցը գերպլանի մեջ է, վաղը կարող են քառ/մ համար 6800 դրամ վճարել և փոխել։ Իսկ այս մարդը առանց մարդկանց տեղյակ պահելու ուզում է զրոյացնել էս ամեն ինչը», - նշեց Նաիրի համայնքի ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Պատճառն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Մանրամասն՝ տեսանյութում։