կարևոր
4393 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 13:28
Քաղաքական

Եթե Փաշինյանը մարսեց Արցախի կորուստը՝ ցմահ իշխանության հավակնություններ կարող է ունենալ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Չափազանց կարևոր են բոլոր այն հայտարարությունները, որոնք որ հնչել են միջազգային հանրության կողմից, բայց դիվանագիտությունը պետք է գար լրացնելու այդ գործողությունները, այսինքն եթե դու կաորղանում ես հասնել նրան, որ միջազգային հանորությունը քննադատի թշնամու գործողությունները, դու պետք է այդ քննադատությունն ու միջազգային հանրության կողմից տրված գործողություններ անելու մանդատը լիարժեք օգտագործես։ Այս մասին «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Դրան պետք է հետևեր հայկական պետության քայլերը և որպես վահան մենք պետք է օգտագործեինք այդ նույն հայտարարությունները, ասեինք` տեսեք բոլորը քննադատում էին, մեզ այլ ճանապարհ չէր մնում, քան գնալ և այդ խնդիրը լուծել։ Մենք ունենք միջազգային հանրության աջակցությունը, դա այն մարտավարությունն է, որը կիրառել է Ադրբեջանը պատերազմ սկսելիս, հիմա նաև իր այս գործողությունները ծավալելով և շարունակելով։ Ադրբեջանը և Թուրքիան անընդհատ խոսում էին այն մասին, որ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի հետ, ընդորում բավականին դրական ազդակներ էին հնչեցնում, որ կա համաձայնեցում, համագործակցության եզրեր, հանդիպումներ էին տեղի ունենում բոլոր մակարդակներով, պրոցես էր գնում և երկու կողմերից, նույնիսկ երեք կողմերից սպասելիքներ էին ձևավորվում այն մասին, որ մինչև տարեվերջ կլինի «Խաղաղության պայմանագիր»։ Բայց ինչ որ պահից հասկացանք, որ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի խոսակցական լեզուն փոխվեց, սկսեցին պարզապես քննադատել միմյանց, սպառնալիքներ հնչեցնել և այլն։ Դա սկսվեց նոյեմբերի 8-ին Ալիևի ճառից հետո, որտեղ բաց սպառնալիքներ կար Հայասանի հանդեպ»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ալիևը և Փաշինյանը սինքրոն իրեր գովում են, հետո վատաբանում։ Միասին որոշել են, որ «խաղաղության պայմանագիրը» պետք չէ գործել, պետք է հետաձգել․

«Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Ալիևը տեսել է նոր զինջումներ կորզելու հնարավորություն, ըստ էության, Փաշինյանն էլ չի խոչընդոտել դրան, ավելին տվել է խաղաքարտը, որն այսօր Ալիևը օգտագործում է, այդ թվում՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու ընթացքում։ Խոսքը Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարության մասին է, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սա միջանկյալ փաստաթուղթ է, որի ընթացքում կարող են նոր զիջումներ կորզել Հայաստանից և Արցախից։ Որևէ մեկը չի կարող Ադրբեջանին մեղադրել,մեղադրանքներ հնչեցնել այդ ճանապարհի հետ կապված, ասում են՝ մեր ճանապարհներն են, մեր հարստությունն է, որ թալանվում է, և այդ ամենը ճանարում է Հայաստանը, ինչու եք մտահոգվում, ասում է՝ թուղթն ունեմ, Հայաստանը ճանաչել է դա։ Չեմ բացառում, որ գազի բացումը դրա շրջանակներում է, որպեսզի կաորղանան ավելի հումանիտար դիրքից հանդես գալ»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հետագայում կարող է վտանգ տեսնել Արցախը գրավելու քաղաքանության համար, հիմա հնարավորություն են տեսնում, այդ քայլը անել և գնում են դրան։

«Հայաստանի պատգամավորներն ասում են, որ Արցախը մեր խնդիրը չի, Լաչինի միջանցքն ինչպես իրենք են ասում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, ակընհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մարսեց Արցախի կորուստը ցմահ իշխանության հավակնություններ կարող է ունենալ, սա է իրենց խնդիրը»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։