Փոխարժեքներ
29 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.36 |
EUR | ⚊ | € 418.44 |
RUB | ⚊ | ₽ 4.1077 |
GBP | ⚊ | £ 497.67 |
GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ինքնիշխանության «պաշտպանության» և կայսրության կողմից մեր վզին փաթաթված կաղապարներից «ազատագրվելու» վերաբերյալ խոսույթը զգալիորեն կեղծ է, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Կեղծ է, քանզի միևնույն սկզբունքներին հետևելու պարագայում անհնար է այդ կայսրության կողմից որոշված խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները հռչակել «սուրբ գիրք» և դրա հիման վրա Արցախը կամ Ներքին Ոսկեպարը համարել արհեստածին Ադրբեջանի մաս, իսկ նույն կայսրության մեկ այլ որոշում ցեղասպանության բարձրաձայնման վերաբերյալ (եթե նույնիսկ դա որոշում է, ինչն առնվազն հստակ ապացուցած չէ) փորձել ռեվիզիայի ենթարկել։
Ըստ այդմ, որքան էլ պարադոքսալ թվա, հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը և այս հարցում նույն այդ կայսերական ոչ հայանպաստ ժառանգության ռևիզիան հօգուտ հայկական կողմի»,- գրել է նա։