|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» սահմանապահներին, ապա, որքան հասկանում ենք, այս հարցով որոշումներ չեն եղել։ Եվ այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում և երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասաց նա։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այժմ իրականացնում են «մի շարք կարևոր նախագծեր»։ «Մենք շարունակելու ենք դրանք իրականացնել»,- եզրափակեց նա։