|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը ապօրինի է եղել։
Նրանք պնդում են, որ Հաշվեքննիչ պալատում միլիոնների աշխատավարձեր են ստանում, իսկ արդյունքը չի երևում։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, որը փաստում է, թե ինչպիսի անհավասար պայմաններ են տիրում այդ կառույցում։
Ավելին՝ տարանջատումը հստակ է բարձրաստիճան և հասարակ աշխատողների միջև։
Բարձրագույն խմբի պաշտոնյաների 1-ին ենթախումբը վարձատրվում է 4 մլն դրամ՝ առանց հարկերի, իսկ կրտսեր խմբի պաշտոնյաների 3-րդ ենթախումբը՝ 175 հազար դրամ։
Անհավասար բաշխում և անարդարություն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում