|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացնում է, որ այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը:
«Մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78 րդ, 81-րդ հոդվածներին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածին»,- գրել է Բաբայանը: