Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հանրապետության չորս համայնքների գործող եւ նախկին համայնքապետեր դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարմանը միջամտող օրենքների դրույթների սահմանադրականությունը:
Դիմումատուներից երեքը ներկայացնում են հանրապետության խոշորացված՝ Դիլիջան. Տաշիր եւ Թումանյան համայնքները, իսկ մեկը՝ Արթիկ համայնքը:
Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի գործող ղեկավար էդգար Արշակյանը եւ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների՝ 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները միևչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը»,- գրում է թերթը: