Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նա այդ մասին ասել է «Newsmax» հեռուստաալիքի հետ զրույցում։
«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ շատ շուտ հանդիպել: Կցանկանայի, որ դա ավելի շուտ տեղի ունենա: Բայց նախ պետք է ստանձնել պաշտոնը», - նշել է Թրամփը:
Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը «ABC News»-ին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ նորընտիր նախագահի միջև հեռախոսային բանակցություն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար Պուտինին հանդիպել իր նախագահության առաջին վեց ամիսների ընթացքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նոր գործընկերոջ հետ առանց որևէ պայմանի, թեև, ըստ նրա, դեռ որևէ կոնկրետություն չկա։