|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բելառուսի Պաշտպանության նախարարությունը բանակի մի մասը կբերի բարձր մակարդակի պատրաստվածության: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Բելառուսի զինված ուժերի մի շարք զորամասեր մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի կբերվեն բանակի համապարփակ ստուգման երրորդ փուլի ընթացքում, որը սկսվել է երկուշաբթի, օգոստոսի 24-ին:
«Ստուգման ընթացքում նախատեսվում է, որ առանձին զորամասեր մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի կբերվեն՝ ներգրավվելով նաև պահեստազորը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ Բելառուսը հայտնել էր Լիտվայի կողմից սահմանային խախտման մասին։ Բացի այդ երկրում խոսվում է նաև Լեհաստանի կողմից ագրեսսիայի հավանականության մասին։
Երկրում մոլեգնող ցույցերի ֆոնին Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել էր, որ երկրի ներսում նման իրավիճակից կարող են օգտվել արտաքին ուժերը։