Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էգեյան ծովի արևելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստության. մայիսի 29-ին գրում է հունական Kathimerini թերթը։
Որոշումն ընդունվել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շարունակվող սպառնալիքների հետ կապված։ Ընդգծվում է, որ Հունաստանի կառավարությունը չի ձգտում բանավեճի մեջ մտնել Անկարայի հետ, այլ վերահսկում է ամառվա ընթացքում հնարավոր էսկալացիան։
Շաբաթվա սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ կասկածի տակ կդնի արևելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը, եթե այն չապառազմականացնի դրանք, իսկ մայիսի 27-ին Հունաստանին անվանել էր իր հարևաններին չհարգող երկիր։ Նա մեղադրել էր Հունաստանին, թե ստիպել էր Մակեդոնիային՝ փոխել անունը։ «Քանի՞ տարի տևեց Մակեդոնիայի միացումը։ 11 տարի։ Ինչո՞ւ տևեց 11 տարի: Որովհետև Հունաստանը պահանջում էր, որ Մակեդոնիան փոխի իր անունը»,- շեշտել էր Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան չի պահանջում այլ պետություններից՝ փոխել իրենց անունը։