կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 10:43
Տարածաշրջան

Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել թուրքական ներխուժման սպառնալիքի պատճառով

Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել թուրքական ներխուժման սպառնալիքի պատճառով

Հունական Կաստելորիզո կղզուց հարավ և արևելք գտնվող ռեսուրսների թուրքական հետախուզությունը կսկսվի այսօր և կտևի մինչև օգոստոսի 2-ը:

Անկարան հայտարարել է, որ Oruç Reis հետազոտական այդ տարածքում նավարկելու է և այդ պատճառով հունական զինված ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել ամբողջ տարածքում:

Բացի այդ՝ երեկ 14:23-ին թուրքական F-16- երկու կործանիչ թռչել են Սթրոնգելի և Մեգիստի կղզիների վրայով։

Ինչպես նշել է Greek City City Times հունական պորտալը, Աթենքը պատրաստ է արձագանքել Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից ճգնաժամի ստեղծմանը, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է արագացնել թշնամական ռազմական գործողությունները տարածաշրջանում:

Մայիսի 30-ին Թուրքիայի նավթային ընկերության (TRAO) խնդրանքով ստացվել են անօրինական թույլտվություններ՝ ուսումնասիրելու Թուրքիայի և «Մուսուլման եղբայրների» միջև ապօրինի հուշագրում նշված նոր տարածքները, որոնք Հունաստանի ծովային ջրերը Հռոդոսից դեպի Արևելյան Կրետե բաժանում են իրենց միջև. այդ որոշումները կմտնեն ուժի մեջ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: