|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը մայիսի 12-ին բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ուժերը վերախմբավորվելու են տրված առաջադրանքների կատարման համար, ինչից հետո ուղարկվելու են ՀԱՊԿ տարածքի որևէ վայր:
Հանկարծակի ստուգմանը մասնակցող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Մայիսի 13-ի առավոտյան համապատասխան հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բեռնվել են ՀՀ ԶՈւ-ին պատկանող ինքնաթիռներ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը պատրաստ է մարտական խնդրի կատարմանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ցանկացած հատվածում:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ: ՀԱՊԿ-ն հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: