|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելու մտադրության մասին՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրվելուց հետո:
«Իմ կարիերայի ընթացքում բոլոր հաջողությունները, որոնց հասել եմ, հնարավոր են դարձել իմ ընտանիքի աջակցության և ոգևորության շնորհիվ։ Երեկ ընթրիքի ժամանակ ես այս որոշումը կիսեցի երեխաներիս հետ, և այսօր այն կիսում եմ ձեզ հետ. ես մտադիր եմ հեռանալ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի եւ Կանադայի վարչապետի պաշտոններից, հենց որ կուսակցությունը նոր ղեկավար ընտրի»,-հայտարարել է Թրյուդոն, որի ելույթը հեռարձակել են կանադական բոլոր առաջատար հեռուստաալիքները։
Թրյուդոն ընդգծել է, որ շարունակելու է կատարել իր պարտականությունները մինչև այս գործընթացի ավարտը: