Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թելեգրամյան իր ալիքում զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։
«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց», - գրել է Մարտիրոսյանը։
Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։
«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկում են որևէ պատճառով որևէ կայքում մուտքագրել Telegram-ի կամ SMS-ով ստացված կոդը (հարձակումները կարող են լինել նաև Viber-ի և WhatsApp-ի միջոցով), երբեք դա մի արեք։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար», - ընդգծել է Մարտիրոսյանը։