|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եղեք զգոն, հարձակումների նոր ալիք Telegram-ի վրա: Այս մասին զգուշացնում է կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Դուք նամակ եք ստանում ընկերոջից, որով խնդրում է ինչ-որ տեղ քվեարկել իր օգտին: Որոշում ես օգնել մարդուն, երկրորդ փուլը հեռախոսահամար է ուզում։ Եվ հետո ուղարկում է կոդը: Իբրև թե քվեարկելու համար։ Բայց իրականում դուք հաքերին ուղարկում եք ձեր Telegram-ի մուտքի վերականգնման կոդը: Մի խոսքով, եթե անեք այն ամենը, ինչ պահանջվում է, ձեր հաշիվը կվերցվի: Իհարկե, եթե դուք միացրել եք 2-գործոնային պաշտպանությունը, ապա … նրանց։ Բայց, այնուամենայնիվ, զգոն եղեք»,- զգուշացնում է փորձագետը։