կարևոր
583 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-26 03:21
Քաղաքական

Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց

Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարեց Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Սրբազան պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունները։

Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։