կարևոր
769 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-27 11:58
Աշխարհ

Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը թռիչքները պաշտպանելու նպատակով դադարեցվել է

Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը թռիչքները պաշտպանելու նպատակով դադարեցվել է

Այսօր վաղ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել էին մեկնումները և ժամանումները Մոսկվայի օդանավակայաններում անօդաչուների հարձակման սպառնալիքի պատճառով։

Առավոտից ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

«Անվտանգության ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Սոչիի օդանավակայանի շահագործման վրա։ Այն ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում օդանավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կորենյակոյի խոսքով՝ օդանավակայանի բոլոր ծառայությունները՝ այդ թվում անձնակազմերը և ավիակարգավարները, միջոցներ են ձեռնարկել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել նաև Կազանի օդանավակայանում։ Այստեղ ևս դադարեցվել է չվերթերի ուղարկումն ու ընդունումը։ «Ռոսավիացիայի» ներկայացուցիչները պարզաբանել են, որ միջոցառումները կապված են անվտանգության ապահովման հետ։

Սահմանափակումներ են մտցվել նաև Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայաններում։ Արդյունքում Վոլգոգրադում հետաձգվել են Մոսկվայից «Աերոֆլոտ» և «Պոբեդա» ավիաընկերությունների թռիչքները, իսկ Աստրախանում՝ «Աերոֆլոտ»-ի չվերթը։

Օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասյա Գոլոդովան հայտնել է, որ Վոլգոգրադում և Աստրախանում բոլոր սահմանափակումներն արդեն հանվել են, օդանավակայանների աշխատանքը վերականգնվել է։

«Ռոսավիացիան» նշում է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգության սպառնալիքները կանխելու և հնարավոր ռիսկերին արագ արձագանքելու համար։