|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վենեսուելայի հետ հաղորդակցությունը դադարեցնելու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Ներքին անվտանգության նախարարությունը պահանջում է անհապաղ դադարեցնել քաղավիացիայի բոլոր թռիչքները ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև»:
Հավելվում է նաև, որ ավիահաղորդակցության ժամանակավոր կասեցումը երկրում առկա անվտանգության սպառնալիքի հետ է կապված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություններ էր անցկացրել Վենեսուելայի հարցով: