Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` տևական դադարից հետո ՀՀ֊ում վերագրանցվել և իր գործունեությունն է վերսկսել 44֊օրյային զոհված և «Եռաբլուրում» հանգչող Ավետիս Պուլուզյանի անունը կրող հիմնադրամի գործունեությունը։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հարգելի՛ նվիրատուներ, սիրելի՛ բարեկամներ, հարազատներ և ընկերներ,
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հանդեպ թշնամու ոտնձգության, ժողովրդի բռնագաղթի ողբերգական ու դաժան օրերից հետո «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը գործունեություն չի ունեցել։ Նախ՝ իրավական դժվարությունները պատճառ են դարձել, որպեսզի վերագրանցվի կազմակերպությունը։ Մյուս կողմից՝ իրականացվող բարեգործական ծրագրերն ուղղված էին կրթաթոշակների փոխհատուցմանը, իսկ 2023-24թթ, ինչպես նաև 2024-25 ուսումնական տարիների կրթաթոշակը Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար փոխհատուցվել է ՀՀ կառավարության միջոցներով։
«Ավետիս Պուլուզյան» ԲՀԿ-ի բանկային հաշվում առկա է շուրջ 10 միլիոն դրամ։ Այս ընթացքում կազմակերպությանն առաջարկվել է մի քանի բարեգործական ծրագրեր, որոնցից խորհրդակցաբար հարմար ենք գտել 2025 թվականի առաջին ամիսներին ավանդ դրված գումարի եկամուտից որոշակի գումար հատկացնել 1998 թվականից Արցախում գործող և այժմ ՀՀ ում գրանցված «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնին։
Ցանկանում եմ Պուլուզյան ընտանիքի անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նվիրատու-մասնակիցներին: Պետք է տեղեկացնեմ նաև, որ ՀՀ-ում վերագրանցումից հետո փոփոխության է ենթարկվել կազմակերպության բանկային հաշվեհամարը, որը կարող եք գտնել booloozian.com կայքէջում։
Սիրելինե՛ր,
Ձեր ներդրմամբ սատար կանգնեք այս հանրօգուտ աշխատանքին։ Թո՛ղ մեր որդու հոգին լցվի բերկրանքով՝ երկնքից տեսնելով իր անունով կատարվող բարեգործությունը։ Դա ճիշտ ճանապարհ է՝ նրա հիշատակը վառ պահելու համար։
Նվիրատվությունները կարող եք կատարել առձեռն կամ մուծում կատարելով «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության բանկային հաշվի «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարներին.
AMD ՀՀ դրամով 22314008346801
USD ԱՄՆ դոլարով 22314008346802»: