կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 18:05
Հասարակություն

Հայ ուսանողներին հեղինակավոր կրթական կառույցներում սովորելու հնարավորություն ընձեռող SIS Education-ը հաստատակամորեն առաջ է շարժվում

Հայ ուսանողներին հեղինակավոր կրթական կառույցներում սովորելու հնարավորություն ընձեռող SIS Education-ը հաստատակամորեն առաջ է շարժվում

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին ԵՊՀ-ում, պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հանդիպում Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանող,  SIS Education-ի հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանի հետ, որը ներկայացրեց նորաստեղծ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտ»-ը: 

Նվեր Սաղաթելյանը ներկայացրեց կազմակերպության նշանակությունը, ստեղծվող համայնքի առաքելությունը ու կարճաժամկետ նպատակները, ինչպես նաև անդրադարձավ ուղեղների արտահոսքի վեկտորների փոփոխմանը, դրա նպատակային օգտագործմանը և միջազգային նմանատիպ փորձի հաջողության ու ձախողման շուրջ ծավալվող հակասական քննարկումներին։ Թեև կազմակերպությունը դեռ մեկ ամիս է գործում, արդեն իսկ հասցրել է ձևավորել 4 կայացած դեպարտամենտներ։ ԵՊՀ ուսանողներին ներկայացվեց շուտով կազմավորվելիք 5-րդ դեպարտամենտը, որի միջոցով նրանք հնարավորություն կստանան, երկրորդ կուրսից սկսած, հայկական համալսարաններից ամերիկյան համալսարաններ տեղափոխվելու՝ որպես «Transfer» կամ «Visiting Undergraduate Student»:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև արտասահմանյան հեղինակավոր կրթական կառույցների կողմից անցկացվող կարճաժամկետ ուսանողական ծրագրերի ռազմավարական նշանակությանը։ 

Ելույթի վերջին հատվածը նվիրված էր «SIS Education»-ի միջոցով աշխարհի ամենազդեցիկ ուղեղային և ուժային կենտրոններում ներգրավվածության հնարավորություն ստացած անձանց ռեսուրսների կոմպետենտ և փոխշահավետ վերաբաշխման երկարաժամկետ հեռանկարներին։

Հանդիպման վերջում «SIS Education»-ի հիմնադիրը պատասխանեց ներկաների հարցերին։ Սմենամտահոգիչ հարցին՝ արդյո՞ք կառույցը քաղաքական է, Ն․ Սաղաթելյանը կարճ պատասխանեց՝ ոչ, ապա մանրամասնեց, որ լինել ապաքաղաքական՝ ամենևին չի նշանակում մնալ պետության ճակատագրի նկատմամբ անհաղորդ,  պարզապես նշանակում է չսպասարկել որևէ քաղաքական ուժի և, առհասարակ, ցանկացած քաղաքական օրակարգ։

«Ինչ վերաբերում է իմ անձին, 2020 թ․ նոյեմբերի 11-ին հրապարակած հրապարակախոսական հոդվածում արդեն իսկ առիթ ունեցել եմ պնդելու հետևյալը՝ ակնհայտ է, որ երբևէ որևէ կուսակցության կազմում չեմ ընդգրկվել, անվերապահորեն չեմ աջակցել որևէ անհատի, քանզի ինձ տրված չէ քայլել մարդու հետևից, գաղափարն է ինձ առաջնորդողը, առաջ մղողը»,- ասաց նա։

Նվեր Սաղաթելյանի խոսքով՝ կառույցը մոտ ապագայում ծանրակշիռ ազդեցություն է ունենալու թե՛ ազգային, թե՛ համաշխարհային նշանակության խնդիրներում, թեև դուրս է եկել մի ճամփորդության՝ բազմաթիվ անանցանելի թվացող նեղուցներով:

 

Տես նաև՝  Ն. Փաշինյանին և Վ. Դումանյանին լքել է բովանդակության գիտակցման զգացումը:

Տես նաև՝ Նիկոլիզմի մոլորեցումները և կրթական վեկտորների ձևախեղումն ընդդեմ «Կուրթ Հահնի»:

Տես նաև՝  SIS Education. «Վարդաններին» դեպի «Վարդան Գրեգորյաններ» տանող ճանապարհը:

Տես նաև՝  Սորոսի կրթաթոշակը չխանգարեց Նեթանյահուին՝ Իսրայելում արգելել հիմնադրամի գործունեությունը:

Տես նաև՝  Կործանման N°28/20 ծրագրի 6 քայլերը: