|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիաբերվել 1920-ականներին Լիբանանում գտնվող Ղազիր որբանոցում հայ որբերի կողմից հյուսված գորգը, գրում է Ermenhaber.am-ը։
Նվիրատուն Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանն է, ով գորգը գնել է էլեկտրոնային բաց աճուրդում:
Գորգն ունի ծաղկային պատկերներ, դրանում օգտագործվել են Սպահանի դպրոցի ավանդույթները: Հյուսվել է 1923-ին հիմնադրված գորգագործական ֆաբրիկայում:
Այն հիմնադրվել է Ղազիրի «աղջիկների որբանոցի» տնօրեն, շվեյցարացի Յակոբ Քյունզլերի ջանքերով: Հայ որբերին և դժվարին իրավիճակում հայտնվածներին նվիրաբար օգնելու համար նրան անվանել են «Հայ որբերի հայր»: