Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ինչպիսի՞ կերպափոխված բանակ է ուզում տեսնել Փաշինյանը, երբ հայտարարում է, թե վերջերս անվտանգության խորհրդի նիստում իրենք քննարկել և հավանություն են տվել բանակի կերպափոխման հայեցակարգին: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի համոզմամբ՝ այն, ինչ անում ու հայտարարում են Փաշինյանն ու իր թիմակիցները՝ բանակի լուծարման գործընթացին է միտված, որն, ի դեպ, պահանջում է Ադրբնեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փորձագետը մտավախություն ունի, որ 2022 թվականին Պրահայում Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Եվրոպական խորհրդի նախագահի հետ առաջին հանդիպման ընթաքում Փաշինյանն պարտավորություն է վերցրել… կլուծարի ՀՀ ԶՈՒ-ն:
«Այն, ինչ անում է Փաշինյանն, ըստ իս, ուղղված է մեկ նպատակի՝ մեր բանակից պետք է ընդամենը ստորաբաժանում մնա: Այդ ստորաբաժանումը պիտի դառնա ՆԱՏՕ-ին օժանդակող կամ ՆԱՏՕ-ի կազմում որոշակի առաքելություն իրականացնող ստորաբաժանում»,- ասաց փորձագետը:
«Արդեն 2 տարուց ավելի է ասում եմ, որ Փաշինյանը հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդությամբ, հայկական բանակը փորձում է բերել ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Այդ դեպքում բանակի առջև չի դրվելու մարտական խնդիր՝ դիմադրել արտաքին ագրեսիային: Ավելին ասեմ՝ այդ դեպքում բանակը չի դիմադրելու նաև Ադրբեջանի հնարավոր հարձակմանը: Ուստի «կերպափոխում» և կամ նմանատիպ արտահայտությունները բառախաղեր են» ,- ասաց փորձագետն ու մեկ այլ, ավելի ուշագրավ փաստի վրա ուշադրություն հրավիրեց:
«Բանակի մարտունակության հիմքում մի քանի չափորոշիչներ կան. առաջինը՝ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն է՝ մոտիվացին, այսինքն՝ որքանո՞վ սպան կամ զինծառայողը կկարողանա կատարել հրամանը՝ զոհասեղանին դնելով իր կյանքը: Նման դեպքերի օրինակներ բազմիցս տեսել ենք և՛ 44-օրյա պատերազմի, և՛ Քառօրյա պատերազմի ընթացքում: Երկրորդը՝ զինանձնկազմի մասնագիտական ունակություններ են: Երրորդ կետ էլ կա՝ զորատեսակների միջև ներդաշնակումը: Այս չափորոշիչները փորձում են վարժարաններում: Եթե մենք զորավարժություններ չենք անում, ապա ինչպե՞ս կկարողանանք գնահատել մեր բանակի ուժերը ռազմի դաշտում »,- ասաց ռազմական փորձագետն ու մեկ այլ կարևոր կետ առաջ բերեց՝ 2020 թվականից հետո Ադրբեջանը տարվա կտրվածքով նվազագույնը 10 մեծ զորավարժություն է անցկացնում՝ ներգրավելով ամենատարբեր երկրների ԶՈՒ-երի (Թուրքիա, Վրաստան, Պակիստան), իսկ Հայաստանի ԶՈՒ-ի զորավարժությունները…:
«Այս ամենի համատեքստում եկեք հիշենք, թե իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձնավորությունը քանի՞ զորավարժություն է իրականացրել 2020թ.-ից սկսած մինչև հիմա: ՀՀ-ում քանի՞ անգամ է զորավարժություն անցկացվել՝ այլ պետությունների ներգրավմամբ: Սա կարևոր հանգամանք է, քանի որ փորձը կրկնապատկվում է, երբ շփումներ են լինում այլ դաշնակից պետությունների ԶՈՒ ներկայացուցիչների հետ»:
«ՀԱՊԿ-ը, միայն ՀՀ-ում, երեք զորավարժություն պիտի անցկացներ, որոնցից հրաժարվեց գերագույն գլխավոր հրամանատարը: Հիշեցնեմ նաև, որ ՀԱՊԿ-ն իր անդամ երկրների տարածքում 6 զորավարժություն պիտի աներ: ՀՀ-ն այդ զորավարժություններին ևս չգնաց ու չմասնակցեց»,- հիշեցրեց փորձագետը:
Ավելին՝ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, թե բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի, իսկ միակ խնդիրը, որ կա, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է: Այս հայտարարությունով մի՞թե Փաշինյանը ևս մեկ անգամ մոռանում է Արցախի ու թշնամու կողմից 2022 թվականից մինչև օրս ՀՀ-ի մի շարք հատվածները օկուպացված պահելու մասին: Նահապետյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը պատրաստվում է հայրենիքից մի շարք տարածքներ հանձնել թշնամուն: Փորձագետը հիշեցրեց այն դեպքերը, երբ խաղաղ պայմաններում թշնամուն հանձնվեցին մի շարք բնակավայրեր:
«Այս մարդը Հայաստանը դեպի մեծ անդունդն է գլորում: Այստեղ ընդամենը մի խնդիր կա. Հայաստանի քաղաքացիները Փաշինյանին ու իր խմբակին ժամ առաջ պիտի ուղարկեն քաղաքական աղբանոցը»,- եզրափակեց փորձագետը:
Սիլվի Մուրադյան