|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Վերադառնալով անցյալ տարվա իմ այցից (խմբ․ 2023 թվականին այցելել է Հայաստան)՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ողջունում ենք մեր առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը»,- նշել է նա։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։