Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեկ օրում ու իրար հերթ չտալով Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություններ տարածեց, իբրև թե հունվարի 5-ին և 6-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Սրան հաջորդեց մեր ՊՆ-ի պատասխանը, որում հերքվեց թշնամու տարածած ստահոդ տեղեկությունները։ Ապետեղեկատվությունների այս շարքում, ըստ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի՝ թշնամին նոր հարձակման համար հող է նախապատրաստում: Բայց, զուգահեռ դրան, թշնամու հարձակվել-չհարձակվելը փոխկապակցված է աշխարհաքաղաքական մի շարք զարգացումների հետ: Այստեղ պնդում է՝ Թուրքիան իր ձեռագիրը չի փոխել, նոր խաղ է սկսել, որտեղ զոհասեղանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է դրված: Այս հարցում, որտեղ Իրանի դիրքորոշումը տարիներ շարունակ հստակ և կատեգորիկ է եղել, այնուամենայնիվ, փորձագետի պնդմամբ՝ սիրիական զարգացումները բավականաչափ թուլացրեցին Իրանի դիրքերը:
Մանրամասները՝ տեսանյութում