կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 10:34
Քաղաքական

Ինչպես էր աշխատում Հ1֊ը, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր. Աստղիկ Ավետիսյանի դիտարկումը

Ինչպես էր աշխատում Հ1֊ը, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր. Աստղիկ Ավետիսյանի դիտարկումը
«Ջահերով երթ» չլուսաբանելու` Հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ էր, որ բազմաթիվ հարցեր առաջ եկան։ Իմ նախորդ գրառումից հետո շատերն ինձ զանգահարեցին կամ գրեցին, թե՝ նախկինում էլ էր այդպես։ Ես ո՛չ նախկինների և ո՛չ ներկաների պաշտպանը չեմ։ Ես հետազոտող եմ, գիտնական, ով գիտական հետազոտական մեթոդաբանությամբ ուսումնասիրում է հանրային կարծիքը, մեդիա ազդեցությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, պետական գերատեսչությունների հաղորդակցության կառավարումը։ Մեր երկրում միշտ էլ Հանրային հեռուստաընկերությունը ծառայել է իշխանության խոսափող, բայց երբեք նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ արձանագրել։
 
Որոշ քաղաքական գործիչների և գործընկերների հիշողությունն արթնացնելով՝ հրապարակում եմ տեսանյութերի մի բույլ, որոնք իրականացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։
 
Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար վարպետության դաս կարող է լինել, թե նման իրավիճակներում ինչպես էր աշխատում Հանրային հեռուստաընկերությունը։
 
Հանրայինը պարտավոր է և պետք է հանրույթի համար աշխատի, տրվող տեղեկատվությունը պետք է լինի պրոֆեսիոնալ և բազմակողմանի։
 
Ի դեպ, ուսումնասիրության ժամանակ արձանագրեցինք ևս մեկ խնդիր, Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը։ Շատ տեսանյութեր այսօր արգելափակված են կամ հեռացված։
 
Հղումները մեկնաբանություններում։
 
Աստղիկ Ավետիսյան
 
Դոցենտ